Աջափնյակում ջուր չի լինի Օգո 21,2013 20:09 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. օգոստոսին 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկ, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Կարապետյան, Ռոստոմյան փողոցների, Բաշն 1-ին նրբանցքի առանձնատների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՊՆ-ում քննարկել են ազատամարտիկների հարցը Օգո 21,2013 20:07 Օգոստոսի 20-ին կայացել է ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձեւավորված, գերատեսչական աշխատանքային խմբի նիստ: Նիստը նախագահել է խմբի ղեկավարը՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ըստ ազատամարտիկների կողմից բարձրացված հարցերի, նիստի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՊՆ համապատասխան վարչություններում կատարված աշխատանքները, քննարկվել առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք …
Նոր Հալեպ թաղամասը կյանքի է կոչվում Օգո 21,2013 18:39 Այսօր Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանն ընդունեց ,Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնե հասարակական կազմակերպության գործադիր մարմնի անդամներին` նախագահ Լենա Հալաջյանի գլխավորությամբ: Լենա Հալաջյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին, համայնքի ավագանուն և Աշտարակ համայնքի բնակիչներին` մարդասիրական վերաբերմունքի, ջերմ ընդունելության և բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու համար: Նա նշեց, որ սիրիահայերը բնակվելով “Նոր Հալեպ” թաղամասում կդառնան համայնքի անբաժանելի մասնիկն ու աշտարակցիների հետ կկիսեն …
Գողացվել է 1.000-ից ավելի թանգարանային նմուշ Օգո 21,2013 18:36 Կահիրեից 300 կմ հեռավորության վրա գտնվող Մինյա քաղաքի Մալաուի թանգարանում տեղի է ունեցել Եգիպտոսի պատմության ընթացքում ամենամեծ գողությունը: Գողերը թանգարանից գողացել են 1.000-ից ավելի թանգարանային նմուշ, ներառյալ՝ 3500-ամյա թանկարժեք կրաքարից արձան, հնագույն ուլունքահատիկներով զարդեղեն եւ այլ իրեր: Պաշտոնյաները նշել են, որ չեն հետապնդի այն մարդկանց, ովքեր կվերադարձնեն գողացված իրերը:
Զավեն Անդրիասյանը՝ ոսկե եվ արծաթե մեդալակիր Օգո 21,2013 18:24 Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով անցկացված արագ շախմատի մրցաշարում նվաճեց գլխավոր մրցանակը, հայտնում է armchess .am-ը: Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նույնպիսի արդյունք ունեցել է նաև գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան), սակայն լրացուցիչ՝ ,մահվան պարտիանե շահել է հայ գրոսմայստերը։ Հատկանշական է, որ օլիմպիադայի՝ արագ շախմատի մրցումներում երրորդ մրցանակին …
Թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել Օգո 21,2013 18:23 Սյունիքի մարզի թ.38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորի հինգ թեկնածուներից մեկը՝ անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Տիգրան Սարգսյանը, մինչև գրանցումն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին “Փաստինֆո”-ն տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից: Այսպիսով՝ ԱԺ պատգամավորի թափուր մանդատին շարունակում են հավակնել ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական …
Նախախորհրդարանը՝ երակները կտրած ակտիվիստի մասին Օգո 21,2013 18:18 Այս պահին Կոմիտաս 5 հասցեում Անուշավան անունով մի քաղաքացի կանգնել է բարձրահարկ շենքի շինարարության համար փորված փոսի եզրին և սպառնում է, որ իրեն ցած կնետի, եթե շինարարությունը չդադարեցվի: Անուշավանը մի քանի օր առաջ միացել է նշված հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ պայքարող Նախախորհրդարանի արագ արձագանքման խմբի անդամներին և պայքարի ընթացքում հաճախ դրսևորել է դյուրագրգիռ ու …
ԿՏԱՎՆԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Օգո 21,2013 18:03 Ըստ վիճակագրական տվյալների՝ արվեստի գործերի կողոպուտի դեպքերի ընդամենը 10 տոկոսն է բացահայտվում, իսկ Հայաստանում բացահայտման ցուցանիշը շատ ավելի քիչ է: Դրանում համոզվեցինք՝ զրուցելով գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ։ 1995 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական արվեստի բաժնի ցուցանմուշները վերականգնելիս բացահայտվել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի “Հրաձգարան” փոքրիկ կտավի կորուստը: Հետո հայտնաբերվել է Վահան Գայֆեջյանի “Կարելիս”, Հակոբ Կոջոյանի “Գեղարդ. …
Վրաերթ Տաթեվի եկեղեցի տանող ճանապարհին Օգո 21,2013 17:38 Օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին “Նիսսան Պատրուլ” մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մտել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհ և վրաերթի ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Երեվանի բարեգործական բոլոր 16 ճաշարաններն էլ գործում են Օգո 21,2013 17:34 Երևանում վերաբացվել են շուրջ մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարանները։ Երևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների սոցիալական գործընկերության սկզբունքով՝ մայրաքաղաքում գործում է 16 բարեգործական ճաշարան, որոնց 2400 շահառուներ երկուշաբթիից ուրբաթ օրական մեկ անգամ ճաշում են լիարժեք սննդակարգով։ Պետական և եկեղեցական տոներին բարեգործական ճաշարաններում տոնական ճաշկերույթներ են կազմակերպվում։ Ժամանակավորապես չգործող ճաշարանները վերաբացվել են խաղողօրհնեքի արարողությամբ։ …
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
11 Հուլիս 16:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Շենգավիթի դատարանում 8 ամսական երեխայի մոր կալանավորումից․ օգնության կանչեր, լացուկոծ
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
09 Հուլիս 08:00 Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»
08 Հուլիս 15:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուլիգանության պահվածքով աչքի ընկած ՔՊ-ական պատգամավորը սպասում է դատախազի դիմումին
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
25 Հունիս 11:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ վճարում Սրբազանի կեցավայրի վարձը, ես բավականին հարուստ մարդ եմ․ Գառնիկ Դանիելյան