Թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզի թ.38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորի հինգ թեկնածուներից մեկը՝ անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Տիգրան Սարգսյանը, մինչև գրանցումն ինքնաբացարկ է հայտնել:
Այս մասին “Փաստինֆո”-ն տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից: 
Այսպիսով՝ ԱԺ պատգամավորի թափուր մանդատին շարունակում են հավակնել ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը, “Ժառանգություն” կուսակցության կողմից առաջադրված նույն կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանը, ինչպես նաև ինքնաառաջադրած անկուսակցականներ՝ ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանը և ,Կապանի ՀՀԳե ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցումը կկատարվի մինչև 25-ը:




Լրահոս