Ստեփանակերտը եվ Շուշին ներառվել են Google Earth-ում Սեպ 27,2013 14:41 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքն ընդգրկվել են Google Earth ծրագրում, տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանի կայքը: Google Earth-ում երկու քաղաքները արդեն ներկայացված են լուսանկարներով և ինտերակտիվ ձևով. սեղմելով շենքի վրա՝ կայքի այցելուն կարող է ստանալ տվյալ շինության մասին մանրամասն տեղեկատվություն: Նյութն ամբողջությամբ՝ “Ազատություն” ռադիոկայանի կայքում
Մահվան ելքով պատահար Արշակունյաց պողոտայում Սեպ 27,2013 14:38 “Մերսեդես CLK-230” մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 26-ին, ժամը 06.20-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Արարատ Սայադյանին, ապա բախվել ճամփեզրին կայանված “ԳԱԶ-53” մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է առջեւում կայանված “ԶԻԼ-131” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Արարատ Սայադյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել …
Արթուր Ստեփանյանը կողմ է Մաքսային Միությանը անդամակցելուն Սեպ 27,2013 14:36 “Հանրապետական” խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանը հակիրճ պատասխանեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին. “Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելուն կողմ եմ”,- գրել է նա։
Դիմակներով էին և դանակներով զինված (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սեպ 27,2013 14:34 Դիմակներով էին և դանակներով զինված: Մանրամասները տեսանյութում
Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը հատուկ նպատակ ունի Սեպ 27,2013 14:26 Արցախյան ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին սատարող մի խումբ ազատամարտիկներ այսօր հայտարարությամբ հանդես եկան, թե վերջինիս ձերբակալությունն անարդարացի է, առնչվում է վերջին ամիսների նրա գործունեության հետ և հետապնդում է հատուկ նպատակ: Հայտարարության տեքստը կարդաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը: “Մենք համոզված ենք, որ Արցախյան ազատամարտի հերոս, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, Հայոց ազգային բանակի վաստակաշատ սպա, ազնիվ և հայրենասեր …
Հրդեհ Փեթակ տոնավաճառի մոտակայքում գտնվող պահեստում Սեպ 27,2013 14:24 Սեպտեմբերի 27-ին`ժամը 12:46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 5 հասցեում` “Փեթակ” տոնավաճառի մոտակայքում գտնվող պահեստում: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վճարում ենք 100 դրամ շարժումը հանրային հանձնաժողով է նախաձեռնում Սեպ 27,2013 14:10 Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձեւավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման եւ առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Այդ մասին ասվում է “Վճարում ենք 100 դրամ” շարժման տարածած հայտարարության մեջ: “Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական եւ ձեւական հանձնաժողովի …
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին կալանավորելու են Սեպ 27,2013 13:24 Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի,շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ վերադառնալով հրապարակել է իր որոշումը: Ըստ այդմ, Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով: “Փաստինֆո”-ի փոխանցմամբ, դատարանը որոշում է կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սուրենյանցին հայտնաբերելուց հետո …
Ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամի դեմ հարձակման մասին Սեպ 27,2013 13:16 Ոստիկանությունը հայտարարություն է տարածել երեկ՝ սեպտեմբերի 26-ին Նախախորհրդարան անդամի վրա կատարված հարձակման փաստով: “Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն եւ հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, …
Գյումրիում ցորենով բեռնված հինգ վագոն է շրջվել Սեպ 27,2013 13:15 Ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում շուռ է եկել բեռնատար գնացքի ցորենով բեռնավորված 6 վագոն: Ըստ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով …
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
01 Օգոստոս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանապահ զինվորը ինքնաuպանnւթյունից առաջ տրամադրության անկում է ունեցել․ արձակուրդ չգնալու թեմա
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
30 Հուլիս 14:46 ՀԷՑ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից․ ով է նա
28 Հուլիս 13:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի հետ «կռվի մեջ է»․ վարորդական վկայականի թեմա
28 Հուլիս 13:52 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը «Վառեմ-մարեմ»-ի շենքի հետ կապված հանձնարարական է տվել․ Ղուկասյան
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16