Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը հատուկ նպատակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախյան ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին սատարող մի խումբ ազատամարտիկներ այսօր հայտարարությամբ հանդես եկան, թե վերջինիս ձերբակալությունն անարդարացի է, առնչվում է վերջին ամիսների նրա գործունեության հետ և հետապնդում է հատուկ նպատակ:
Հայտարարության տեքստը կարդաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը: “Մենք համոզված ենք, որ Արցախյան ազատամարտի հերոս, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, Հայոց ազգային բանակի վաստակաշատ սպա, ազնիվ և հայրենասեր քաղաքացի, գերատեսչային և պետական բազմաթիվ մեդալների ու շքանշանների ասպետ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունն անարդարացի է, առնչվում է վերջին ամիսների նրա գործունեության հետ և հետապնդում է հատուկ նպատակ: Իշխանությունների հաշվարկներով շարժումն սկսող և գլխավորող անձին չեզոքացնելով այն պետք է պառակտվեր և դադարեցներ գործունեությունը՝ շեղվելով ի սկզբանե ընտրած ճանապարհից”,- ասաց նա:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստ ամբողջությամբ:
“Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացնելուց առաջ իշխանությունները փորձեցին պառակտել մասնակից ազատամարտիկներին և թշնամանք սերմանել նրանց միջև, սակայն նպատակին չհասնելով՝ դիմեցին ավելի խիստ, բայց անօրինական ու անբարոյական միջոցի:
Իրազեկում ենք իշխանություններին, որ մենք չենք գնալու նրանց ցանկալի ճանապարհով. Վոլոդյա Ավետիսյանին սատարելուն զուգահեռ շարունակելու ենք պայքարը զոհված ազատամարտիկների, մեր զինակից ընկերների և նրանց ընտանիքների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար:
Մեր պայքարն ազնիվ ու անշահախնդիր է: Մենք պայքարում ենք ազատամարտի ավարտից հետո երկու տասնամյակ անտեսված արդարությունը վերականգնելու համար:
Մենք պարտություն չենք ճանաչում: Հաղթանակի հասնելու համար պատերազմի դաշտում չենք խնայել մեր կյանքը: Հիմա էլ ճանապարհի կեսին կանգ չենք առնելու, գնալու ենք մինչև հաղթանակե:




Լրահոս