“Այս վարչապետը երբեք հրաժարական չի տա, որովհետեւ եթե նա հրաժարական տվեց, նա հայտնվելու է ոչնչության տարածության մեջ, այսինքն` անէական, նա հետաքրքիր չի լինի ոչ մեկին”,- “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո ակնկալում է Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Նկատենք, որ վարչապետի հրաժարականի հարցը …