Ժողովուրդ. Ամբաստանյալը կծել է իրեն ուղեկցող ոստիկաններից մեկի ոտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նախօրեին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Երբ դատարանը Մաստար գյուղի բնակիչ Խաչիկ Հակոբյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, դատավճիռը լսելուց հետո ամբաստանյալը կռիվ է սարքել դատարանի դահլիճում։ Նա չի ցանկացել ենթարկվել իրեն ուղեկցող ոստիկաններին՝ ամեն կերպ փորձելով փախչել դատարանի դահլիճից։
 
“Ժողովուրդ”–ի աղբյուրները փոխանցեցին, որ Խաչիկ Հակոբյանը, ի նշան իր նկատմամբ կայացված անարդար վճռի, կծել է իրեն ուղեկցող ոստիկաններից մեկի ոտքը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից երեկ հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով որ քննություն է կատարվում”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս