Կամավոր հանձնել է 2 նռնակ, ՈւԶՌԳՄ պայթուցիչ եվ 30 փամփուշտ Հոկ 02,2013 17:02 Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, 1963 թ. ծնված Ահարոն Ս.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է “Ֆ-1” տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, “ՈւԶՌԳՄ” տիպի պայթուցիչ, 7,65 մմ տրամաչափի` 14 և 5,45 մմ տրամաչափի 16 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Հոկտեմբեր ամիսը հայկական ֆուտբոլում Հոկ 02,2013 16:58 ոկտեմբերի 8-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնելու է Լեհաստան, որտեղ Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի իր հասակակիցների հետ դժվարին պայքարում կփորձի ձեռք բերել էլիտ ռաունդի ուղեգիր: Երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականը “Հրազդան” մարզադաշտում կընդունի Ֆրանսիայի ընտրանուն 2015թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին: Հանդիպման մուտքն ազատ է երկրպագուների …
Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիի շենքերից մեկում Հոկ 02,2013 16:38 Հոկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի և ԿՀԴՊ ԳՎ ծառայողները Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի 15 շենքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Թ.-ին, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է …
Ատրճանակ՝ մետրոպոլիտենի Չարբախ կայարանի մերձակայքում Հոկ 02,2013 16:33 Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին ահազանգ է ստացվել, որ մետրոպոլիտենի “Չարբախ” կայարանի դրսի կողմից` նկուղ իջնող աստիճանների վրա, զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց պահունակի “ՏՏ” տիպի ատրճանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Դոլարի փոխարժեքն այսօր Հոկ 02,2013 16:30 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ հոկտեմբերի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.07 %-ով: Բորսայում այսօր վաճառվել է 3 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքն է 404 դրամը, վաճառքինը` 406.5 դրամը:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Հոկ 02,2013 16:28 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը, իսկ խուլիգանության 2 և խարդախության 7 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է …
Հայտնաբերվել է Զենք զինամթերք Հոկ 02,2013 16:26 Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի գերեզմանատան սյան մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ԱԿՄ տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 42 և 7,62 մմ տրամաչափի 211 փամփուշտ ու ինքնաձիգի 2 պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Սերժ Սարգսյանի խոսքը ԵԽԽՎ-ում Հոկ 02,2013 16:22 Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով …
Հայտնաբերվել է Զենք զինամթերք Հոկ 02,2013 16:19 Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի գերեզմանատան սյան մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ԱԿՄ տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 42 և 7,62 մմ տրամաչափի 211 փամփուշտ ու ինքնաձիգի 2 պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Հերթական դասընթացը ՃԿՊԱ-ում Հոկ 02,2013 16:11 Բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 27-ին ԱԻՆ ՍՊԾ համակարգի աշխատակիցները հերթական դասախոսությունը ներկայացրեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Այս անգամ դասընթացը կազմակերպված էր տարածքային կառավարման մարմինների ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների համար: Առաջին ելույթում խոսվեց երկրաշարժի առաջացման, տեսակների, առանձնահատկությունների, Հայաստանում տեղի ունեցող երկրաշարժերի բնույթի և յուրահատկությունների մասին: Հատուկ ուշադրություն դարձվեց ներկայումս ողջ աշխարհում կանխատեսման …
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
31 Հունվար 23:40 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում․ «Հետք»
31 Հունվար 17:01 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չհերքեց՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձը չի պահանջել, և այդ արտահոսքի համար Աղազարյանին հեռացրին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան