ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՎՐԱ ՆԱՎՍ ԿԱ Հոկ 21,2013 11:59 Դերասան ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆԸ նկարահանվել է “Խաչագողի հիշատակարանը” գեղարվեստական ֆիլմում, “Հանուն սիրո”, “Քաղցր կյանք” սերիալներում: Հիմա էլ զբաղված է Մալյան, “Գոյ” թատրոններում եւ “32 թատրոնում”: Բացի այդ՝ Սամվելը Հանրային հեռուստատեսությամբ վարում է “Հայադարան” հաղորդումը: -Որքանո՞վ են հասանելի ու բաց հեռուստատեսությունն ու թատրոնները դերասանի համար: -Ես 2006թ.-ին եմ ավարտել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը` Արմեն Մազմանյանի կուրսը: …
Հրաձգություն՝ Մոսկվայում. երեք հայ հոսպիտալացվել է. (տեսանյութ) Հոկ 21,2013 11:07 Ինչպես հայտնում է Lifenews-ը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի “Պրինց” ռեստորանային համալիրի մոտակայքում առավոտյան ժամը 4-00-ի սահմաններում տեղի է ունեցել հրաձգության: Վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ` 19-ամյա Գանիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և 21-ամյա Արման Սարգսյանը: Նախնական տվյալներով՝ կրակել են երկու անհայտ անձինք: Հայտնի է, որ նրանք դեպքի վայրից թաքնվել են BMW մակնիշի ավտոմեքենայով:
Վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու Հոկ 21,2013 11:01 Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում hոկտեմբերի 20-ին` ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ տղան բուժօգնության է դիմել “Արաբկիր” Բ/Կ, որից հետո “Սուրբ Աստվածամայր” Բ/Կ: Կատարվում է քննություն:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հոկ 21,2013 10:53 Հետաքրքիր է, մերսող Կարենն ինչ արդյունքի է հասել՝ այս հայտարարությունը եկեղեցու տարածքի արգելապատնեշներին փակցնելով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցի մտնող մարդիկ իրենց հույսը դրել են Ամենափրկչի վրա: Լուսանկարն արվել է Երեւանի Աբովյան փողոցում “Ժողովուրդ” օրաթերթի 639 համար
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը Հոկ 21,2013 10:51 Հոկտեմբերի 20-ին` ժամը 17.45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատանը քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները կանխել են 1959 թ. ծնված Ա. Ս.-ի ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները Ա. Ս.-ին ուղեկցել են տուն:
Ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 7 վիրավոր.վիրավորների մեջ է Վարդան Պետրոսյանը Հոկ 21,2013 10:50 Երևան-Եղվարդ ավտոճանապարհին երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 7 մարդ, որոնց մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, այս մասին տեղեկացնում է Shamshyan .com կայքը։ Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ …
Հայկական ջազի երեկո Բուխարեստում Հոկ 21,2013 10:45 Հոկտեմբերի 17-ին Բուխարեստի Ռադիոյի սրահում ջազային կատարումներով հանդես եկավ տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը: Ջազային երեկոն կազմակերպել էր TwinArts պրոդյուսերական կենտրոնը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Համերգի ընթացքում հնչած կատարումների թվում էին Կոմիտասի ստեղծագործությունների յուրօրինակ ջազային մեկնաբանությունները, ինչպես նաև Տիգրան Համասյանի՝ հայրենի Գյումրիին նվիրված հեղինակային ստեղծագործությունը: Ի դեպ, նախորդ օրը Բուխարեստի ջազային ակումբներից մեկում հանդես էր …
Բաց քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հոկ 21,2013 10:44 Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի “Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն” օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկումներին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունեց այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված …
Հրդեհ Հալաբյան փողոցում. տուժածի վիճակը ծանր է Հոկ 21,2013 10:42 Հոկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.13-ին, մարվել՝ 07.28-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը գույքով՝ 22 քմ, իսկ բնակիչ՝ Ա. Պ.-ը (մոտ 40 տարեկան) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է ՀՀ …
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԴԵՂԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Հոկ 21,2013 09:55 ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. հունվարից դեղ արտադրող բոլոր ընկերությունները պետք է ունենային “ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկատ: Սակայն 17 արտոնագրված դեղ արտադրող ընկերությունից ընդամենը երեքն է “ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկատ ստանալու հայտ ներկայացրել: Իսկ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը հավաստիացնում է, որ Հայաստանում դեղ արտադրող ընկերություններից որեւէ մեկը չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն, քանի …
18:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակել են Արարատի մարզի դատախազի տեղակալի վրա, զենքով հարվածել, նա ընկել է. ինչ է կատարվել Երևանի քաղաքապետարանի մոտ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
18:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակել են Արարատի մարզի դատախազի տեղակալի վրա, զենքով հարվածել, նա ընկել է. ինչ է կատարվել Երևանի քաղաքապետարանի մոտ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից