ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը չի համոզել իրեն Իրանի հետ հակամարտություն սկսել։
«Իսրայելը երբեք չի համոզել ինձ պատերազմել Իրանի հետ: Սա արվեց հոկտեմբերի 7-ի հետևանքներով (ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա – խմբ.)՝ զուգորդված իմ վաղեմի համոզմունքի հետ, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես կեղծ է անվանել այն պնդումը, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին ներքաշել է Իրանի հետ պատերազմի մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթը հայտարարել էր, որ լքում է իր պաշտոնը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության հետ իր անհամաձայնության պատճառով։ Քենթի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարությունը դարձել է ապատեղեկատվական արշավի զոհ, որի նպատակն էր ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության մեջ մղել, որը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար։





























