Armenian text to speach

Պատգամավորի օգնականից` պատգամավորի թեկնածու. ով է ՔՊ-ական Միլադա Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել և վերլուծել է ՔՊ ընտրական ցուցակի 43-րդ հորիզոնականում ընդգրկված Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի կենսագրական տվյալները, աշխատանքային գործունեությունը և վերջին տարիների տարեկան հայտարարագրերը, պարզելու համար է , թե ո՞վ է նա։

Միլադա Մկիտիչի Հովհաննիսյանը 2020 թվականի հունվարից մինչև 2022 թվականը աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։ 2022 թվականի փետրվարի 4-ից նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնականի պաշտոնում, իսկ արդեն 2023 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ։
Ուշագրավ է այն, որ ArmLur.am-ի ուսումնասիրած տվյալներով՝ նրա հետ համատեղ բնակվող անձը՝Հովհանիսյանի եղբայր՝ Սուրեն Մկիտիչի Հովհաննիսյանը, նույնպես զբաղեցրել է պատգամավորի օգնականի պաշտոն, նույն ժամանկահատվածում ինչ նրա քույրը։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և 2025 թվականին ընտրվել է ՔՊԿ Աշտարակի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ ։
Տարեկան հայտարարագրերի համաձայն՝ 2024 թվականին նա ունեցել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա (2008 թ., ձեռք բերված 2018 թվականին), բանկային հաշվինը կազմել են 1,412 դրամ, կանխիկը՝ 1,300,000 դրամ, ինչպես նաև վարկային պարտավորությունները՝ 4,651,440 դրամ։ Նրա տարեկան եկամուտները «ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից» կազմել են ավելի քան 5-6 միլիոն դրամ։

2023 թվականի տվյալներով նրա եկամուտը նույն աշխատակազմից կազմել է 6,423,224 դրամ, բանկային և կանխիկ միջոցները համապատասխանաբար եղել են 250,000 և 400,000 դրամ։

2022 թվականին, երբ նա զբաղեցնում էր Արագածոտնի մարզպետի օգնականի պաշտոնը, ստացել է 3,751,914 դրամ՝ մարզպետի աշխատակազմից և 599,554 դրամ՝ Ազգային ժողովից, ընդհանուր՝ 4,351,468 դրամ եկամուտ։ Այդ ժամանակ նրա բանկային հաշվին եղել է 150,000 դրամ, կանխիկ՝ 300,000 դրամ։

2021 թվականի հայտարարագրով նա ունեցել է 300,000 դրամ բանկային մնացորդ, 500,000 դրամ կանխիկ գումար և 330,000 դրամ եկամուտ՝ Ազգային ժողովից։

Սոնա Գրիգորյան




Լրահոս