Փետ 21,2013 00:00 «Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, եւ հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստանի ճանապարհը»: Սերժ Սարգսյան «Հենարան» Այս ընտրություններն իշխանությունների եւ քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրության ընտրություններ էին, եւ «էլիտար» հայաստանցիներն ընտրեցին իշխանությունների վերարտադրության ու դեպի չինովնիկների եւ օլիգարխների ապահովությունը երաշխավորող Հայաստան ճանապարհը: Իսկ ոչ էլիտարներից շատերը չունեցան ընտրելու հնարավորություն. ոմանք սեփական թուլության, վախի, ոմանք էլ՝ ծախվածության պատճառով: Արդյունքում …
ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՕՐՈՒՄ Փետ 21,2013 00:00 Փետրվարի 20-ին Երեւանում տեղի է ունեցել երկու ինքնասպանություն եւ մեկ ինքնասպանության փորձ: Նոր Արեշի 15 փողոցի 1-ին շենքի բնակիչ 72-ամյա Հովիկ Թումանյանն իրենց ցած է նետել շենքի տանիքից, իսկ Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Ա. Աղաբաբյանը նետվել է Կիեւյան կամրջից: «Ժողովուրդ»-ը երեկ եղավ Նոր Արեշի 15 փողոցի 1-ին շենքում: Տեղեկացանք, որ …
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՍԱԴՐՈ՞ՒՄ ԵՆ Փետ 21,2013 00:00 Երեկ Lragir.am-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծի է ենթարկել Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող իր գազալցակայանի բանվորներին եւ օդ կրակել:Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց գազալցակայանի հարակից տարածքում բնակվող գյումրեցիների հետ: Վերջիններս բավական վախեցած էին եւ համաձայնեցին մեզ հետ զրուցել միայն իրենց անձի գաղտնիության ապահովման …
ՀԱՄԱՏԵՂ Փետ 21,2013 00:00 Երեկ օրվա ընթացքում իրականացված վերահաշվարկի արդյունքում թեկուզ փոքր թվով, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները սկսեցին ավելանալ: Իսկ արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի երեք նախկին թեկնածուները՝ Հրանտ Բագրատյանը, Անդրիաս Ղուկասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, պատրաստվում են համատեղ հայտարարությամբ հանդես գալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք պատրաստվում են նաեւ դիմել կուսակցություններին՝ համատեղ փաստաթուղթ ստորագրելու համար:
ԹՈՂ ԴԱՏԻ ՏԱՆ Փետ 21,2013 00:00 Երեկ՝ Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի խորհրդանշական օրը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ 2013թ. իրավաբանության տարի է լինելու. «Թող որ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք օկուպացված տարածքներ չունենք. այդ Ադրբեջանն է օկուպացրել մեր տարածքները, եւ եթե խնդիր ունեն, թող դիմեն դատարան, եւ Արցախը կլինի բանակցող կողմ»:
ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ Փետ 21,2013 00:00 Նախօրեին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Ղազարյանը: «Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն»,-ասված է պաշտպանության բանակի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում։
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է Փետ 21,2013 00:00 Ի գիտություն ընդունելով այն փաստը, որ ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցում փետրվարի 18-ի ընտրությունները որակվեցին մեկ քայլ առաջ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը երեկ հրաժարվել է ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին:
ՃՆՇՈՒՄ ԵՆ Փետ 21,2013 00:00 Ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող քաղաքագետ Նվարդ Մանասյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանրապետականները անցել են հակահարձակման ամենամանր ձեւերով, իմ քրոջն ասել է ՀՀԿ-ական շեֆը, որ դիմում գրի ու գնա: Ու տռուսն այնքան վախկոտ է, որ բառացի, անգամ բերանացի չի ասել, զանգել է քրոջս անմիջական շեֆին ու ասել, որ փոխանցի բանավոր հրամանը: Հիմա սկսելու են …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 21,2013 00:00 ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ԳՈՐԾՈՎ«Հայնյուզ»-ի տեղեկություններով` գոմեշի մսի գործով ՀՀ ՊՆ երկու պաշտոնյա է ձերբակալվել: Հիշեցնենք, որ բանակին մատակարարված մսի մեջ գոմեշի մսի առկայության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում անցած տարի ձերբակալվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նույն պատմության շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, որը պատասխանատու էր գնումների եւ սպառազինության …
ՐԱՖՖԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՍԵՐԺԻ ԳԱԼՈՒՆ Փետ 21,2013 00:00 Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկարացրեց իշխանությունն իրեն հանձնելու համար Սերժ Սարգսյանին տված վերջնաժամկետը, ընդ որում՝ դա արեց երկու անգամ:Ինչպես հայտնի է, նախօրեին բացօթյա ասուլիսի ժամանակ Ր. Հովհաննիսյանն ասել էր, թե փետրվարի 20-ին՝ ժամը 17-ին, Ազատության հրապարակում սպասում է Ս. Սարգսյանին՝ իշխանությունը փոխանցելու հարցեր քննարկելու համար: Ս. Սարգսյանը, սակայն, չէր եկել հրապարակ: Փոխարենը նրա մամուլի խոսնակ …
17 Հունվար 17:32 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, չեն թողել՝ քնի, զրկել են հագուստը փոխելու հնարավորությունից․ BBC
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից