Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սեպ 02,2013 11:29 Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը, գիտելիքը մեր ժողովրդի արժեհամակարգի հիմքն են: Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը: Լավ կրթություն, հարուստ գիտելիքներ ունեցողի համար մեր երկրում աստիճանաբար ստեղծվում են անհրաժեշտ հնարավորություններ, որպեսզի վերջինս …
Վրաստանում արգելափակվել է Հայաստանի քաղաքացու BMW ավտոմեքենա Սեպ 02,2013 11:27 Վրաստանում, սեպտեմբերի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում Թբիլիսի Դավիթ Ագմաշենեբելի փողոցի հարակից լողափում ՀՀ քաղաքացի 26-ամյա Ս. Խ.-ի ԲՄՎ 320 մակնիշի 35TO818 համարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ: Վրաստանի ՆԳՆ ԱԻԴ ինֆորմացիոն կենտրոնի փոխանցմամբ՝ ժամը 23.45-ի սահմաններում վրացի փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան:
Հրադադարը խախտվել է 200 անգամ Սեպ 02,2013 10:47 Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Արցախի ինքնորոշումն անբեկանելի է.Սերժ Սարգսյան Սեպ 02,2013 10:45 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև. “Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ: Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն …
Նկուղի հորում դիակ է հայտնաբերվել Սեպ 02,2013 10:42 Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի տներից մեկի նկուղի հորում սեպտեմբերի 1-ի երեկոյան հայտնաբերվել է 38-ամյա Ա. Կ.-ի դին, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հորից (2 մետր) դուրս են բերել դին:
ՈՒՐԻՇԻ ԳՐՊԱՆՆԵՐ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄՏՆԵԼ Սեպ 02,2013 10:41 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում հայտարարեց, թե հասարակությունը եւս պետք է հանդուրժող լինի՝ տարբեր հարցերի հետ կապված, ու դրական գնահատեց այն, որ հասարակությունը կարողանում է ազատորեն դուրս գալ փողոց ու իր կարծիքն արտահայտել: -Պարո՛ն Սահակյան, արդեն մի քանի օր շարունակ ոստիկանների կողմից բռնություններ են կիրառվում Կոմիտասի 5 հասցեում ու Երեւանի քաղաքապետարանի …
ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՎԱԶԳԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ.ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Օգո 31,2013 19:52 Արդեն մի քանի օր է, հեռակա բանավեճ է տեղի ունենում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) եւ “Սասուն” ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի միջեւ: Սասուն Միքայելյանը “Հայկական Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում պատասխանել է Կոմանդոսի մի քանի հարցերի: – Պարոն Միքայելյան, դուք հարցրել էիք` Կոմանդոսը երբեւէ Ռոբերտ Քոչարյանին տեսե՞լ է մարտի դաշտում, որից հետո Կոմանդոսը ձեզ հեռակա հարց տվեց` …
Բողոքի ակցիա Փակ շուկայի մոտ(Տեսանյութ) Օգո 31,2013 17:38 “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել Փակ շուկայի մոտ: Փակ շուկայի հարևանությանմբ ապրող բնակիչները և շուկայի նախկին աշխատակիցները հավաքվել են շուկայի մոտ և պահանջում են, որպեսզի քաղաքացիական նախաձեռնությունը ետ կանգնի իր սկսած գործից և մտադրությունից: Նրանք պնդում են` տասնյակ տարիներ այստեղ աշխատել են կեղտաջրերի, ավերված պատերի և կամարների տակ, իսկ այսօր ԱԺ պատգամավոր …
Բերման են ենթարկել Բենզին Ռուբոյին եվ նրա թիկնապահներին Օգո 31,2013 17:17 Երեկ՝ օգոստոսի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել հայտնի գործարար Բենզին Ռուբո մականվամբ 49-ամյա Ռուբեն Գալուստյանը և նրա թիկնազորի 3 անդամները: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, նրա հետ բերման են ենթարկվել 38-ամյա Սամվել Թևոսյանը, 27-ամյա Արա Ասատրյանը և 41-ամյա Նորայր Առաքելյանը: Մանրամասները` shamshyan .com-ում:
Օգո 30,2013 00:00 Լուսանկարը՝ «Իլուր»-իՊարզվում է՝ մեր քաղաքապետի համար տաղավար բացելն այսօր ավելի առաջնային խնդիր է, քան քաղաքում մի շարք խնդրահարույց հարցերին լուծում տալը: Թեեւ, հաշվի առնելով հանրապետությունում գործազուրկ մարդկանց թիվը, «մտահոգ» քաղաքապետը լավ գիտի իր անելիքը:
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում