Ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել. «Առավոտ» Ապր 11,2014 08:51 ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։
«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եւ քրեական աշխարհում հեղինակություն ունեցող երրորդմասցի Լյովիկի միջեւ ծեծկռտուք է եղել. «Ժողովուրդ» Ապր 11,2014 08:35 Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկ մականունով Գեւորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ: Գողականների միջեւ խոսակցություն է եղել, որն ավարտվել է լուրջ ծեծկռտուքով:
«Խոպանչիների» թիվն աճել է. «Չորրորդ իշխանություն» Ապր 11,2014 08:17 «Պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավել է մոտ 42 հազարով։ «ՉԻ» – Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա արտագաղթի պաշտոնական ցուցանիշն է, բայց իրականում դա այդպես չէ։ 42 հազարն այն մարդկանց թիվն է, ովքեր անվերադարձ հեռացել են երկրից։
Դոլարի կայուն աճը շարունակվում է Ապր 11,2014 08:06 Ոսկու գինը սահմանվել է 17,396.3 դրամ, արծաթի գինը՝ 265.81
Հայկական դրամին կփոխարինի թյուրքական ալթընը. «Հայկական ժամանակ» Ապր 11,2014 08:02 Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որում անդադարձ կա նաև միասնական արժութի ներդրման հարցին
Արցախում նույնպես ՀՀ ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն. «Ժողովուրդ» Ապր 11,2014 07:47 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք Արցախում ներդրվելիք այդ համակարգը նույնատիպ ճնշումների չի՞ հանգեցնի: «Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեեւ դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել: Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ»,- պատասխանեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ Արցախում եւս ՀՀ ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն:
ՀՅԴ-ում ոգեւորված չեն կոալիցիա մտնելու գաղափարով. «Հրապարակ» Ապր 11,2014 07:35 ՀՅԴ շարքերում առանձնապես ոգևորված չեն ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու գաղափարով, էլ առավել ոգևորված չեն լուրով, որ Դավիթ Լոքյանը հնարավոր է փոխվարչապետ կամ նախարար նշանակվի։
ՀՅԴ-ին նախարարի ընդամենը մեկ պորտֆել է առաջարկվում. «Ժամանակ» Ապր 11,2014 07:19 Ինչպես հայտնի է, ՀՅԴ ու ԲՀԿ ղեկավարները երեկ գնացին նախագահական ու հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ։ Ս. Սարգսյանը հիմնականում ցանկացել է լսել նրանց պատկերացումներն ապագա վարչապետի մասին։ Որոշ տեղեկություններով՝ ՀՅԴ-ին նախարարի ընդամենը մեկ պորտֆել է առաջարկվում։ Այդուհանդերձ, ՀՅԴ-ն, թերեւս, ավելիի ակնկալիքներ ունի:
Սերժ Սարգսյանի խոսքերն ուղված էին ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին. «Ժողովուրդ» Ապր 11,2014 07:06 «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս խոսքերը, թերեւս, երկու հասցեատեր ունեն. ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները, ովքեր միավորվել են եւ փորձում են կրկին իշխանության գալ «հրաշալի քառյակ»-ի տեսքով:
Սերգո Կարապետյանը FAO-ի ներկայացուցչին ներկայացրել է ՀՀ-ում գյուղոլորտի զարգացման հիմնահարցերը Ապր 11,2014 03:12 Խնդրել է արագացնել ՊԳԿ-ից ակնկալվող աջակցությունը
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին