«Ուրարտու-2»-ն ուսումնական վարժանք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում Փետ 07,2021 14:49 Նախապատրաստական շրջանի երկրորդ հատվածը «Ուրարտու-2»-ը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: իմը փետրվարի 7-ից 19-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Շարջա քաղաքում։ Հավաքի ընթացքում պլանավորված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում։ Խաղային օրերի ու մրցակիցների մասին կտեղեկացնենք առաջիկայում։ Հավելենք, որ «Ուրարտու-2»-ի բոլոր հանդիպումները հեռարձակվելու են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։
Ավելի քան 150 մարդ է անհետ կորել սառցահոսքից Փետ 07,2021 14:46 Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում ավելի քան 150 մարդ է անհետացել սառցահոսքի հետևանքով, հաղորդում է NDTV հեռուստաալիքը: Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հսկայական սառցե զանգվածները ցած են իջել Ալակնանդե եւ Դհաուլիգանգե հիմալայան լեռնային գետերով եւ հեղեղումներ …
Ինչ չվերթ է սպասվում փետրվարի 11-ին Փետ 07,2021 14:44 «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին կիրականացնի ուղիղ չվերթ Երևան-ՈՒֆա-Երևան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ընկերությունից: «Ավիատոմսերը ներառում են 8 կգ ձեռքի ուղեբեռ և 23 կգ ուղեբեռ: Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից, ավիաընկերության գրասենյակից՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն և բոլոր տուրիստական ընկերություններից»,- նշված է հայտարարությունում:
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ զինծառայողի դի չի հայտնաբերվել Փետ 07,2021 14:02 Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ փետրվարի 6-ին, մահացած զինծառայողի դի չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Այսօր որոնողական աշխատանքներ իրականացվում են Ֆիզուլիի եւ Հադրութի ուղղությամբ, 4 որոնողական խումբ է մեկնել: Փետրվարի 6-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1365 աճյուն:
Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդում տագնապի ազդանշան է տվել Փետ 07,2021 09:30 Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ուղևորափոխադրող Airbus A320 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել: Այս մասին հայտնում է ավիացիոն Flightradar24 կայքը: Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո ինքնաթիռն ահազանգել է և փոխել ուղղությունը՝ վերադառնալով: Թե ինչն է ահազանգի պատճառը, դեռևս չի հաղորդվում: Աէրոֆլոտ ավիաընկերությունից հայտնել են, որ ուղևորների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը