Լֆի՞կն է երեկվա կրակոցների հեղինակը եվ Մոնիկային ծեծողը. ՀԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայկական ժամանակը գրել էր, որ մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, սակայն ոստիկանությունը պնդում է, nր տեղյակ չէ, և որ նման դեպք չի արձանագրվել: “Երեկ շարունակեցինք հետաքրքրվել այդ միջադեպով: Բայց մինչ դրան անդրադառնալը, ներկայացնենք դեպքի ականատեսի հետ մեր զրույցի մի հատվածի սղագրությունը: Ականատեսի անունը, հասկանալի պատճառով, չենք նշում”:- Ի՞նչ էր եղել գիշերը:- Երեկ գիշերը ստեղ կրակոց եղավ, խփոցի էր, երեք անգամ օդ կրակեց, քացու տակ… խփեց գլուխը բորդյուրին: Լավ ա` ձեռքերով պահեց:-Ո՞ւմ խփեց:-Ճանաչում եմ: Մոնիկան ա: Ստեղի պարողներից ա, ռուս ա…-Ասում են, որ խփողը Լֆիկն ա եղել:-Հա… ես ճանաչում եմ… Էս օբյեկտը Լֆիկինն ա, էս սաղ իրանն ա: Ընդհանուր էս շենքը Լֆիկինն ա:




Լրահոս