Մարտի 26-ից ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով 18 աստիճանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջնական անցում դրական ջերմաստիճամին մեր հանրապետությունում սպասում է մարտի 26-ից հետո: Մարտի 24-ից կսկսի բարձրանալ ջերմաստիճանը՝ Արատյան դաշտում և Սյունիքի լեռներում հասնելով 18 աստիճանի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Իսկ մինչ այդ նա նշեց, որ վաղը հանրապետությու ում կնկատվի ջերմաստիճանի նվազում՝ 3-4 աստիճանով, Սյունքում ջերմաստիճանի նվազումը կգրանցվի 5-7 աստիճանով: Այս գիշեր տեղումներ են սպասվում Արատյան դաշտում և արևելյան շրջաններում: Ներկայացնի ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումները Զարուհի Պետրոսյանը նշեց, որ այս ամիս նորմայից մի փոքր ավելի տաք կլինի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ապրիլին տարբեր գոտիներում տարբեր կլինեն նաև տեղումների քանակը: “Արարատի մարզում միջին ջերմաստիճանը կտատանվի 12-14 աստիճանի միջակայքում, իսկ առավելագույնը Արարատյան դաշտում կհասնի 26-30 աստիճանի”,-ասաց նա և ավելացրեց, որ լեռնային շրջաններում ապրիլ ամսին միջին ջերմաստիճանը կկազմի 14-15 աստիճանի սահմաններում: Ամփոփելով ձմեռվա սեզոնը՝ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ այս տարի մարտը համարվում է վերջին 50 տարվա ցուրտ ամիսը, քանի որ միայն 19-ից սկսած անցում նկատվեց միջին ջերմաստիճանի, որն ըստ նրա ժամկետներից ուշ է: Ի դեպ վաղը՝ մարտի 23-ը ՄԱԿ-ի որոշմամբ հռչակվել է որպես Համաշխարհային օդերևութաբանության օր, որին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանը միացել է այս մասնագիտական տոնին 2004 թ-ից: 




Լրահոս