Հիլարի Քլինթոնը մեկնելու է շրջագայության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 30-ին մեկնելու է շրջագայության, որի ընթացքում այցելելու է Սաուդյան Արաբիա եւ Թուրքիա:Ինչպես տեղեկացրել է Interfax գործակալությունը, Էր-Ռիադում Քլինթոնը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի եւ արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալի հետ: Մարտի 31-ին ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայից մեկնելու է Թուրքիա, որտեղ մասնակցելու է “Սիրիայի բարեկամներ”-ի հանդիպմանը:Բացի այդ, նա Թուրքիայում հանդիպելու է երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ համաշխարհային այլ առաջնորդների հետ:




Լրահոս