Ֆլորիդայի ափերի մոտ գանձ են գտել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գանձ որոնողների ընտանիքը Ֆլորիդայից հայտնել է թանկարժեք հայտնագործության մասին: Նավաբեկության ենթարկված իսպանական գելիոնում նրանք գտել են ոսկյա գանձանակ:

Շմիտ ընտանիքն այդ հայտարարությունն արել է Օրլանդոյի WKMG հեռուստաալիքի եթերում: Նրանց խոսքով, իրենք գտել են գանձանակը 1715թ.-ին խորտակված նավում: Նավը Լատինական Ամերիկայից Իսպանիա գանձեր տեղափոխելիս ենթարկվել է նավաբեկության:

Սա այս տարածքում թանկարժեք իրերի հայտնաբերման առաջին դեպքը չէ: Միայն անցած տարի Ֆլորիդայի բնակիչները կես միլիոն դոլարի ոսկյա մետաղադրամներ և շղթաներ են գտել:

Շմիտ ընտանիքը Ֆլորիդայի տարածքում գանձերի որոնման մեջ մասնագիտական ընկերության սեփականատերն է:

«Մենք երբեք դրանից հարստանալու նպատակ չենք դրել: Մենք գանձեր ենք որոնում, որպեսզի վերականգնենք պատմությունը», – ասել է Հիլարի Շմիտը:




Լրահոս