Ջասթին Բիբերի երգը փախուստի է մատնել արջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան լրատվամիջոցներն անհավանական պատմություն են հրապարակել այն մասին, թե ինչպես է ձկնորսը փրկվել արջից Ջասթին Բիբերի երգի շնորհիվ: Դեպքը տեղի է ունեցել Յակուտիայում: Երբ կենդանին հարձակվել է տղամարդու վրա, զանգել է նրա բջջայինը և հնչել է Բիբերի Baby երգը: Արջը վախեցել է և փախուստի դիմել: Համենայն դեպս, դեպքի այդպիսի վարկած է ներկայացրել Daily Mail-ը:

«Ջասթին Բիբերը կարող է միլիոնավոր երկրպագուներ ունենալ ողջ աշխարհում, սակայն ռուսաստանյան արջերը նրա երգերից հրճվանք չեն ապրում», – գրում է պարբերականը:

Փորձագետները հաստատել են այն փաստը, որ հանկարծակի հնչած բարձր ձայնը կարող էր վախեցնել արջին: Ձկնորսը, որի կյանքը փրկել է երգը, պատմել է, որ իր մեքենան կայանել էր ձկնորսության իր սիրած վայրից ոչ հեռու և մնացած ճանապարհը նա ոտքով է անցել: Հենց ճանապարհին էլ նա հանդիպել է արջին: Գազանը տապալել է տղամարդուն, և նա կարծել է, թե իր վերջը եկել է: Հենց այդ պահին էլ զանգել է իր հեռախոսը: Ձկնորսի խոսքով, Բիբերի երգը ներբեռնել էր նրա թոռնուհին:




Լրահոս