Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին, ժամը 11.26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արևմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 և արևելյան երկայնության 46.750:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Այն զգացվել է ՀՀ տարածքում՝ Մեղրի և Ագարակ քաղաքներում՝ 2-3 բալ ուգնությամբ:




Լրահոս