Ադրբեջանի քաղաքացիները՝ ընդդեմ Ալիևի հայտարարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի լարվածությունը շարունակում է տարբեր մեկնաբանությունների արժանանալ թե´ հայ, թե´ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից: Սակայն ի տարբերություն ադրբեջանցի պաշտոնյաների՝ հայկական կողմը ռազմատենչ հայտարարություններ չի անում. ավելի շատ աչքի է ընկնում իր շրջահայացությամբ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերի իր պաշտոնական էջում գրառում է թողել՝ հայտարարելով, թե պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը։

Նման ռազմատենչ հայտարարություններ ադրբեջանական կողմից բազմիցս են հնչել: Անշուշտ, միայն օնլայն հարթակում չէ, որ մեր հարևան հանրապետության ներկայացուցիչները հանդես են գալիս նման հայտարարություններով. բոլոր պատեհ և անպատեհ առիթները նրանք օգտագործում են այդ ամենն իրականացնելու համար: Ադրբեջանի նախագահի թվիթերյան գրառմանը բարյացակամորեն չեն վերաբերվում մինչև անգամ իր հայրենակիցները: Այդ մասին են վկայում ադրբեջանցի օգտատերերի անտարբեր արձագանքմներն Ալիևի գրառմանը:

Armlur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հետևյալ կերպ մեկնաբանեց Ալիևի այս արարքը. «Սա հերթական աննորմալությունն է մեր հարևանների կողմից, որն ապացուցում է ադրբեջանական կողմի ակնհայտ վատ վերաբերմունքը հայկական կողմի նկատմամբ: Ալիևը երբեք էլ չի թաքցրել իր վատ վերբերմունքը հայերի հանդեպ, և նման արարքը որևէ լուրջ մեկնաբանման կարիք էլ չունի: Սա անմիտ արարք է, հերթականը ադրբեջանական կողմից»,- հավելեց պրն. Պողոսյանը:




Լրահոս