Դոնի Ռոստովի օդանավակայանում շտապ տարհանում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ տարհանում էր հայտարարվել: Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

«Բոլոր ուղևորներին եւ անձնակազմին խնդրում ենք լքել օդանավակայանի շենքը»,- հայտարարել են օդանավակայանում, սակայն պատճառների մասին չեն կարողացել նշել:

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ պատճառը պայթյունի վտանգն է եղել: Զանգից հետո հատուկ մարմիններն անցել են որոնողական աշխատանքի, սակայն որևէ վտանգավոր կամ պայթյունավտանգ առարկա  չի հայտնաբերվել:

Նշենք, որ տարհանման պատճառով ոչ մի չվերթ չի հետաձգվել:




Լրահոս