Ռուսների 1/4-ը Ղարաբաղը համարում է անկախ պետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համահայկական կենտրոնի հարցման արդյունքները ցույց են տվել, որ ռուսների գրեթե 24 տոկոսը Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է համարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ռուսների 56 տոկոսը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հարցվածների միայն 14 տոկոսն է համարում, որ այդ հարցը չի կարելի լուծել առանց զենքի կիրառման, իսկ 30 տոկոսն էլ հակամարտության լուծման սեփական դիրքորոշում առայժմ չունի։ Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ռուսների 45 տոկոսին հայտնի է, հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին, 10 տոկոսն իրավիճակի մասին մանրամասն տեղեկություն ունի, իսկ 35 տոկոսը լսել է հակամարտության մասին, բայց մանրամասներ չգիտի։

Սակայն հարցվածների 52 տոկոսն առաջին անգամ լսել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին հենց հարցման ժամանակ։ Նշենք, որ հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում՝ անցկացնելով մի շարք դիվերսիոն գործողություններ:




Լրահոս