Ադրբեջանը շարունակում է խոշտանգել իր լրագրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իլգար Նասիբովը, ով որպես վարձված լուսանկարիչ աշխատում է ադրբեջանական RFE/RL’s գործակալությունում, օրեր առաջ Նախիջևանում դաժան ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից. գրում է rferl.org-ը՝ հղում անելով ադրբեջանական կայքերից մեկին:

Նասիբովի վրա հարձակվել են այն ժամանակ, երբ նա եղել է Դեմոկրատիայի և զարգացման ռեսուրսների կենտրոնում (ոչ կառավարական կազմակերպություն, խմբ.), որը մարդու իրավունքները պաշտպանող միակ հաստատությունն է Նախիջևանում:

Լրագրողին գտել են գիտակցությունը կորցրած և արնաքամ եղած վիճակում՝ գլխուղեղի լուրջ վնասվածքով, կոտրված քթով ու ոլորված ոտքերով:

Նասիբովի կինը՝ Մալահաթը, ով նույնպես թղթակցում է RFE/RL’s գործակալությանը, Ռեսուրս-կենտրոնի հիմնադիրն է. նա 2009-ին Նորվեգիայում մրցանակ է ստացել մարդու իրավունքների ոլորտում կատարած աշխատանքի համար:

Նասիբով ամուսինները բազմիցս են հալածվել, ծեծի ենթարկվել ու ձերբակալվել Ադրբեջանում իրենց գործունեության պատճառով, և նրանց դեպքը միակը չէ երկրի պատմության մեջ: Աղբյուրը նաև հիշեցնում է ադրբեջանցի անկախ լրագրող և ակտիվիստ Լեյլա Յունուսի ձերբակալության մասին: Եվ ցանկը կարելի է շարունակել:

Իլգար Նասիբովը նախկինում ստիպված է եղել մի քանի անգամ կապ հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ: Թե ինչ կփոխվի իր լրագրողներին անընդհատ խոշտանգումների ենթարկող այս երկրում Եվրոպական դատարանի միջնորդությամբ, ցույց կտա ժամանակը:




Լրահոս