Անմեղ են ճանաչվել 30 տարվա ազատազրկումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել 30 տարի ճաղերի ետևում անցկացրած երկու ամերիկացիների: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԴՆԹ հետազոտությունն ապացուցել է, որ տղամարդիկ մեղավոր չեն 11-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեջ, որը տեղի է ունեցել Հյուսիսային Կալիֆորնիայում 1983թ.-ին:

Այն ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր անչափահասներ Հենրի Մկքոլումին և Լեոն Բրաունին և մեղադրել հանցագործության մեջ: Ակնհայտ ապացույցներ ոստիկանությունը չի ունեցել, սակայն մեղադրյալները, ինչպես հետագայում պարզվել է, ճնշման տակ խոստովանական ցուցմունք են տվել: Երկու տղամարդիկ ունեն արտահայտված մտավոր շեղումներ:

ԴՆԹ-ի փորձաքննությունը ցույց է տվել, որ հանցագործության վայրում հայտնաբերված ապացույցները վերաբերում են մեկ այլ մարդու, ով բանտում էր գտնվում այլ գործով:
Դատավորը կարգադրել է անմիջապես ազատ արձակել տղամարդկանց:




Լրահոս