Արգինա-Քարակերտ ճանապարհին պատահարի հետևանքով ուղևոր է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1974 թ ծնված Ռաֆայել Ս-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ժամը 08.30-ի սահմաններում Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել աջակողմյան ձորակը:

Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ուղևորներից մեկը՝ 1989 թ ծնված Ռաֆի Սարգսյանը, ճանապարհին մահացել է:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս