«Բարսելոնա» եմ եկել ֆուտբոլից հաճույք ստանալու համար. տեր Շտեգեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատմել է դարպասապահի ձեռնոցներին վերաբերող իր ամենասիրելի սովորույթի մասին, ինչպես նաև համեմատել է իրեն կատալոնական ակումբի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, ում փոխարեն էլ նա հանդես է գալիս իսպանական ակումբում:

«Եթե իմ ձեռնոցները մեկ ուրիշն է կրում` ես այն այլևս չեմ օգտագործում: Այդ հիմարությունը ես անում եմ 14 տարի, սակայն ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Բարսելոնա՞. դա ակումբ է, որտեղ ես միշտ ցանկացել եմ խաղալ: Այստեղ ես ինձ առաջին օրվանից հարմարավետ եմ զգում:

Առաջին հերթին ես «Բարսելոնա» եմ եկել ֆուտբոլից հաճույք ստանալու, այլ ոչ թե Վալդեսին մոռացնել տալու համար: Նա հիանալի դարպասապահ է, ում ես շատ եմ հարգում: Ուղղակի ես ցանկանում եմ նրա նման լավ դարպասապահ լինել», – ասել է տեր Շտեգենը:




Լրահոս