Սեպտեմբերի 15-ին է ծնվել Հրանտ Դինքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1954 թվականի սեպտեմբերի 15-ին է ծնվել պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքը՝ Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը: Վերջինս Թուրքիայի երևելի մտավորականերից մեկն էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

1996 թվականին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև:

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առջև՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:




Լրահոս