Ֆալկաոն ուրախ է իր առաջին խաղի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով իր թիմի կազմում առաջին անգամ մասնակցեց «Քուինս Պարկ Ռենջերս»-ի դեմ խաղին, մեկնաբանել է խաղն ու  աջակցության համար շնորհակալություն հայտնել երկրպագուներին:

Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ը 4:0 հաշվով ջախջախել է մրցակցին, իսկ Ֆալկաոն դուրս է եկել փոխարինման 67-րդ րոպեին:

«Շատ ուրախ եմ, որ անցկացրեցի իմ առաջին խաղը և ուրախ եմ այն  աջակցության համար, որ ստանում եմ այստեղ գտնվելու առաջին իսկ օրվանից», – նշել է Ֆալկաոն:




Լրահոս