Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Անթալիայում: Վթարի պահին ավտոբուսում 11 մարդ է եղել. հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Երկու մարդ լուրջ վնասվածքներ են ստացել և հիմա գտնվում են հիվանդանոցում: Վթարի հանգամանքները ճշտվում են»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, խոսքը տատիկի և թոռնիկի մասին է, նրանցից մեկի մոտ անրակի, մյուսի մոտ՝ գանգուղեղային վնասվածք է: Եկատերինբուրգ վերադառնալուց հետո զբոսաշրջիկներից մի քանիսը բուժօգնության են դիմել:




Լրահոս