Բնակչության միջոցով կատարված շինաշխատանքների թիվը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար–հուլիսին կազմել էր 159.9 մլրդ դրամ: Հունվար – օգոստոսին դրանց թիվը եղել է 198,4 մլրդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք  Ազգային վիճակագրական ծառայությունից։ 

Միայն օգոստոս ամսին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 38,434 մլրդ դրամ, իսկ հուլիս ամսին՝ 34,065 մլրդ դրամ:

Միաժամանակ, հունվար-հուլիսին շինարարության ծավալը բնակչության հաշվին կազմել է 32.7 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 20.4 տոկոսը (անկումը` 29,7%)։։ 

Կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 76.2 մլրդ դրամ, մարդասիրական օգնության միջոցների հաշվին` 2.6 մլրդ դրամ , պետական բյուջեի հաշվին` 23.9 մլրդ դրամ , համայնքային միջոցների հաշվին` 12 մլրդ դրամ:

Միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է մոտ 12.3 մլրդ դրամ։ Ընդ որում ՝միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 2 927.3 մլն դրամ,  Զարգացման ասիական բանկին`5 298,3 մլն դրամ, Զարգացման գերմանական բանկին ` 696,2 մլն դրամ և այլ բանկերին` 380.3 մլն դրամ։ 




Լրահոս