Ադրբեջանցի դիվերսանտների գործով օտարեկրացի պաշտպաններ կայցելեն ԼՂՀ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտների գործով ԼՂՀ կայցելեն օտարեկրացի պաշտպաններ: Ադրբեջանի արտգործնախարարությունն օրերս հայտարարությունն էր տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիների նկատմամբ դատական գործ հարուցելու իրավաբանական հիմքեր չունի, եւ դատարանի կայացնելիք վճիռը «իրավաբանական ուժ չի կարող ունենալ»: Ուստի, եթե Ադրբեջանը պաշտոնապես պաշտպաններ ուղարկի Արցախ, ապա այդպիսով պաշտոնական Բաքուն կճանաչի ԼՂՀ դատարանի իրավասությունը: Հետեւաբար առավել հավանական է, որ օտարերկրացի պաշտպանները որեւէ այլ երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ կլինեն (չի բացառվում՝ ազգությամբ ադրբեջանցիներ): Ի դեպ, հոկտեմբերի 8-ին դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան, սակայն առաջին դատական նիստի օրը դեռեւս չի հայտարարվել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս