Սուրիկ Խաչատրյանն արդեն վախենո՞ւմ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանը, իր պաշտոնը ստանձնելուց հետո, ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ. մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ: Բացի այդ, որպես մարզպետ՝ նրա բոլոր այցելությունների ժամանակ ոստիկանությունը շրջափակում է համապատասխան տարածքը:
ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Վարդան Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Սուրիկ Խաչատրյանին թիկնազոր չեն տրամադրել: «Սուրիկ Խաչատրյանը մեզ չի դիմել նման խնդրանքով»,- նշեց Վարդան Մինասյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս