Սերբիա-Ալբանիա հանդիպումն ընդհատվել է ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրո-2016-ի ընտրական փուլում Սերբիայի և Ալբանիայի հավաքականների միջև հանդիպումն ընդհատվել է առաջին խաղակեսի ընթացքում մարզադաշտի վրայով անօդաչու սարքի թռչելու պատճառով: Սարքին ամրացված էր Ալբանիայի դրոշը:

Երբ անօդաչու սարքը վայրէջք է կատարել, Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձել են այն հեռացնել, ինչի հետևանքով խաղադաշտում ծեծկռտուք է սկսվել:

Խաղն ընդհատվել է: Նշենք, որ Ալբանիայի և Սերբիայի միջև լարված հարաբերություններ են Կոսովոյի պատերազմից հետո, որը սկսվել էր 1996 թ.-ի ապրիլից:




Լրահոս