Լուկաս Պոդոլսկին մտադիր է հեռանալ «Արսենալ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի  և Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը: Պատճառն այն է, որ նա վստահություն չի զգում գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կողմից:

«Վենգերի կադրային որոշումները ոչ միշտ են ինձ հասկանալի: Չունեմ մշտական տեղ մեկնարկային կազմում, իսկ ես ցանկանում եմ հասնել ավելի բարձր մակարդակի: Դրա համար անհրաժեշտ է մշտական պրակտիկա»,- ընգծել է նա:

Նշենք, որ «Արսենալ»-ը պատրաստ է վաճառել 29-ամյա Պոդոլսկու տրանսֆերը 11 միլիոն ֆունտ ստերլինգով:




Լրահոս