ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մերիլենդ նահանգում չի կարողացել ավարտել նահանգապետի պաշտոնին հավակնող Էնտոնի Բրաունի օգտին իր ելույթը. տեղեկացնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ իր ելույթի ժամանակ ամերիկացի նախագահը կոչ է արել նահանգի բնակիչներին «գնալ քվեարելու»: Սակայն հավաքվածները ոչ մի կերպ չեն արձագանքել նախագահի խոսքին: Ավելին, շուտով մարդիկ սկսել են լքել դահլիճը: Օբամայի ելույթը սկսվելուց 10 րոպե անց դահլիճի մուտքի մոտ հեռացողների հերթ է կուտակվել: Արդյունքում՝ նախագահը ստիպված է եղել դադարեցնել ելույթը:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ այս պահին նախագահի վարկանիշը ցածր մակարդակի վրա է: Դա է պատճառը, որ դեմոկրատներից շատերը չեն ցանկանում, որ Օբաման իրենց հետ մասնակցի նախընտրական քարոզչությանը: