Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:
«Մեկ ժամվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը յոթ հայտարարություն արեց, որոնցից յոթն էլ կեղծ էին։ Նրանք այս ստերով պատերազմը չհաղթեցին և, անշուշտ, բանակցություններում հաջողության չեն հասնի։ Եթե ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից շրջափակումը շարունակվի, Հորմուզի նեղուցով անցումը ազատ չի lini», – գրել է Ղալիբաֆը X-ում։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցով ծովային երթևեկությունը թույլատրվելու է Թեհրանի հետ համաձայնեցված՝ նրա կողմից որոշված երթուղով։ Սակայն Ղալիբաֆը չի մանրամասնել, թե Թրամփը կոնկրետ որ մեկնաբանությունների մասին է խոսում։





























