Լրտեսներ փնտրե՛ք ձեր շրջապատում. Էդ. Շարմազանովը՝ Լ. Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու օրենքների փաթեթը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրբյանն իր ելույթում նշեց, որ բերվել է մի նախագիծ, որը կապ չունի սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու հետ: Նա հայտնեց, որ իրենք լրտեսներ ունեն ՀՀԿ-ի շարքերում և տեղեկացել են, որ այս օրենքի վերաբերյալ ՀՀԿ-ականներն ակտիվորեն ելույթ են ունենում, որպեսզի իրենց նախագծերը չհասցնեն քննարկել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Պարզապես որպես նիստ վարող` բոլոր գործընկերներիս կոչ եմ անում պահպանել պառլամենտական բառապաշարը: Լրտեսներ այս պառլամենտում չկան, գործընկերների նկատմամբ լրտես տերմինն օգտագործելն առնվազն բարեկիրթ չէ: Եթե լրտեսների հետ շատ եք շփվել, դա ձեր խնդիրն է, լրտեսներ փնտրե՛ք ձեր շրջապատում, ձեր գործընկերների մասին խոսելիս. ում հետ աշխատում ենք, կոռեկտությունը մի՛ խախտեք»:

ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մինչ խոսքը կտար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, նշեց. «Ասում եք՝ 44 ստորագրություն եք հավաքել, այլընտրանքի շնորհիվ եք հավաքել էլի: Չլիներ այլընտրանքը, որտեղի՞ց էիք հավաքելու ստորագրություններ: Իսկ ԲՀԿ-ն միշտ հռչակել է իրեն այլընտրանք, այլ ոչ ընդդիմություն, և չի էլ լինի»:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, մոտենալով ամբիոնին,ասաց. «Պարո՛ն Շարմազանով, շատ ակտիվ եք ձեր գնահատականներում, բայց չգիտեմ, թե Ձեր երկսայրի գնահատակնները ավելի շատ ո՞ւմ են ուղղված»:




Լրահոս