Ինտելեկտուալ մրցույթ` ՀՀԿ Տավուշի երիտասարդական կազմակերպությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Տավուշի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Խաղին մասնակցում էին ՀՀԿ Տավուշի 3 շրջանային երիտասարդական կազմակերպությունների թիմերը` Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի:

Համառ պայքարի արդյունքում խաղի հաղթող ճանաչվեց ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը:

Մրցույթի անցկացման նպատակն է տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդ ՀՀԿ-ականներին ներգրավել կրթման գործընթացում, քանի որ խաղերի հարցերի միջոցով փոխանցվում են գիտելիքներ բազմազան թեմաների վերաբերյալ:
Իր խոսքում ՀՀԿ Տավուշի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Իսկանդարյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը: Նա նշեց, որ նմանատիպ ծրագրերի միջոցով տարբեր շրջանային կառույցների երիտասարդները խորացնում են իրենց կապերը միմյանց հետ և հարստացնում են գիտելիքները: Նման նախաձեռնությունները խթանում են մարզի երիտասարդության ակտիվությանը:

Խաղի ավարտից հետո հաղթած թիմի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով և կիսվեցին տպավորություններով:

Նշենք, որ մարզային փուլերում հաղթած թիմերը կմասնակցեն Երևանում կայանալիք հանրապետական փուլին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս