Այսօր երեկոյան Հայաստանում կկայանա Թանգարանային գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Թանգարանների միջազգային օրն էր. 1978 թ.-ից այդ օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում: Իսկ արդեն 8-րդ տարին է, որ Հայաստանը ևս աշխարհի բազմաթիվ երկրների հետ միացել է այս գեղեցիկ տոնին:
Չնայած Եվրոպական միության կողմից այս տարի հայտարարված է ,Թանգարանը փոփոխվող աշխարհումե խորագիրը, սակայն Հայաստանում Թանգարանների գիշերե ակցիան կանցկացվի ,Գիրը փոփոխվող աշխարհումե կարգախոսով: Այն նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը:
 Տոնի շրջանակներում Հանրապետության թանգարանները յուրօրինակ ցուցադրություններով ու միջոցառումներով կներկայանան այցելուներին: Ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր Հայաստանի բոլոր թանգարանների մուտքը անվճար կլինի այցելուների համար:
Երևանում օրվա կապակցությամբ հետաքրքիր միջացառումներ կկազմակերպվեն 28 թանգարաններում: Տոնին հաղորդակից կլինեն նաև բոլոր մարզերի շուրջ 34 թանգարանները:
Թանգարանների գիշերե ակցիան առաջին անգամ իրականացվել է Գերմանիայում` 1997-ին: Օրինակը վարակիչ էր և արդեն 1999 թ.-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության որոշմամբ երկրի թանգարաններում մայիս ամսվա երրորդ կիրակին դարձավ անվճար այցելության օր: Այդ օրը կոչվեց ,Թանգարանային գարունե: Ժամանակի ընթացքում այն մեծ տարածում ստացավ ամբողջ Եվրոպայով` արժանանալով Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ 39 երկրների ուշադրությանն ու Եվրոպայի խորհրդի աջակցությունը:
 2001 թվականից ,Թանգարանային գարունե-ը վերանվանվեց Թանգարանային գիշեր-ի:




Լրահոս