Բարաք Օբամայի ինքնաթիռը շարքից դուրս է եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը ստիպված է եղել երկրում շրջագայելիս պահեստային ինքնաթիռից օգտվել այն բանից հետո, երբ նախագահական ինքնաթիռը շարքից դուրս է եկել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը:

Կիրակի Օբաման նախընտրական այցելություններ է կատարել Կոնեկտիկուտ և Փենսիլվանիա նահանգներ և մոտ ժամանակներս կվերադառնա Վաշինգտոն: Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ:

ԱՄՆ-ի նախագահը սովորաբար ճանապարհորդում է Boeing-747-ով, նրա պահեստային ինքնաթիռն է Boeing C-32-ը: Դա ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից շահագործվող Boeing-757-ի փոփոխված տարբերակն է:




Լրահոս