«ՊԱՅԹՅՈՒՆ»՝ ՀՀԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մայիսի 5-ին՝ Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի փուչիկների պայթյունի հաջորդ օրը, երբ մի խումբ հանրապետականներ Էրեբունու սրճարաններից մեկում գարեջուր են խմել, Էրեբունու ՀՀԿ ենթաշտաբի պետ Արամի գրպանից պայթյունի ձայն են լսել: Բոլորը խառնվել են իրար: Արամն իր գրպանից հանել է Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի բաժանած կրակայրիչը, որի վրա «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն էր: Սրճարանում գտնվող ՀՀԿ-ականներն անմիջապես հավաքել են եղած կրակայրիչները ու դեն շպրտել: Ականատեսներն այդ ամենի մասին պատմել են ՀՀԿ-ական իրենց ընկերներին եւ զգուշացրել, որ կրակայրիչներից չօգտվեն, քանի որ դրանք վտանգավոր են՝ ակամայից պայթում են:




Լրահոս