Սա «Բարսելոնա»-ի ամենավատ խաղն էր. Լուիս Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Պրիմերայի 11-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն կարողացավ կամային հաղթանակ տանել «Ալմերիա»-ի նկատմամբ: Կատալոնական ակումբը երկու անընդմեջ պարտությունից հետո վերջապես հաղթանակ տարավ՝ 2:1 հաշվով:

«Սա «Բարսելոնա»-ի ամենավատ խաղն էր: Երկրորդ խաղակեսը մենք լավ անցկացրեցինք: Չեմ կարող ասել, թե ինչ պատահեց մեզ առաջին հատվածում: Արդյունքն ինձ դուր է գալիս:
Ակնհայտ է, որ շատ բան ունենք կատարելագործելու: Հույս ունեմ, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս», -նշել է Լուիս Էնրիկե:




Լրահոս