Լոնդոնում ընթանում է ATP-ի թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարը: B խմբում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:3, 6:2 հաշվով կարողացավ հաղթել ճապոնացի Կեյ Նիսիկորիին:
Հանդիպումը տևել է 1 ժամ 10 րոպե, իսկ Ֆեդերերը երկու խաղից հետո խմբի առաջատարն է:
Լոնդոնի մրցաշար, B խումբ
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)՝ 6:3, 6:2