Վամպիրների կմախքներ՝ Բուլղարիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հնագետները Բուլղարիայի սևծովյան Սեզոպոլ քաղաքում 2 կմախք են հայտնաբերել: Դրանք թվագրվում են միջին դարերով,- գրում  է Daily Mail-ը: Կմախքների կրծքերի մեջ երկաթե ձող է մխրճված, որը պետք է թույլ չտար նրանց` վերածվել վամպիրների: Ըստ հին հավատալիքների` կենդանության օրոք վատ մարդիկ մահվանից հետո կարող էին վամպիրների վերածվել, եթե նրանց կուրծքը երկաթե կամ փայտյա ձող չխրվեր հուղարկավորելուց առաջ: Բուլղարիայում նմանատիպ հարյուրից ավելի կմախք է գտնվել մինչ օրս:




Լրահոս