Որպես արտիստ ինձ ոչնչացված եմ զգում. Թինա Քեյ (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակրոբատ, կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը մտավախություն ունի, որ երբ Երեւանի կրկեսը կրկին գործի, ինքը՝ որպես արտիստուհի, արդեն «պիտանի» չի լինի: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ շատ է կարոտել քաղաքակիրթ հանդիսատեսին, իսկ հիմա ստիպված է մասնակցել ամենատարբեր միջոցառումների, խնջույքների, որպեսզի կարողանա ապրել:

big_Tina_Key_ts1323255762

-Դուք այն արտիստներից եք, որոնցից հանդիսատեսը միշտ հետաքրքիր, ռիսկային համարներ է ակնկալում. առաջիկայում որեւէ անակնկալ ունե՞ք:

-Երկու նոր համար եմ ստեղծել, մեկը ներկայացնում է բրազիլական աշխարհը՝ շքեղ ու կրակոտ կանանց մասնակցությամբ, իսկ մյուսը ներառում է սարսափազդու տեսարաններ, այդտեղ մասնակցություն կունենան նաեւ կենդանիները, ընդհանուր առմամբ, ռիսկի գործոնը շատ մեծ է լինելու:

textim_1363436496_5618275_ts1363436532

 

-Հիմա առանց կրկեսի Ձեզ համար դժվար չէ՞, հարազատ բեմին ու հանդիսատեսին չե՞ք կարոտել:

-Առանց կրկեսի, որպես արտիստ, ինձ ոչնչացված եմ զգում: Ես կարոտել եմ ցիվիլ հանդիսատեսին: Հիմա ստիպված ես եմ գնում ինչ-որ միջոցառումների, կոորպորատիվների մասնակցելու, այլապես սովամահ կլինեմ: Դրանք իմ բեմերը չեն, ինձ իմ ափսեի մեջ չեմ զգում, բայց այլ ելք չկա, գոյատեւման պայքար է ընթանում: Անընդհատ շփվում եմ «ուտող-խմող» մասսայի հետ, մարդկանց, ովքեր իմ ներկայացրած համարի պիկին կարող են, օրինակ, բաժակաճառ ասել…Սրա համար մեղավոր են այն մարդիկ, ովքեր կրկեսը գնել են, ու երեք տարի է՝ չեն կարողանում անգամ մեկ հարկ բարձրացնել: Ինձ թվում է՝ այդ շենքը կլինի այն ժամանակ, երբ մենք, որպես արտիստներ, այլեւս պիտանի չենք լինի:

7

-Բայց եթե պատկերացնենք, որ կրկեսը կրկին գործում է, միայն այնտեղի աշխատավարձով հնարավո՞ր է ապրել:
-Կրկեսի գեղարվեստական ղեկավարն ուզում է դրա գործելուն պես իր սաներին մի հարկի տակ հավաքել: Ես լիովին համաձայն եմ…Թող ընդհանրապես մեզ գումար չվճարեն, պետք չէ: Միայն թե միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնենք մեր կրկեսը:

թինա-քեյ.

-Մի առիթով նշել եք, որ զարմանում եք, թե ինչու Ձեզ վաստակավորի կոչում չեն տալիս, դա այդքան կարեւո՞ր է Ձեզ համար:

-Ես իմ ապրած 34 տարիներից 31-ն անցկացրել եմ բեմի վրա: Չեմ ուզում այդ մասին բղավել, կամ գումար վճարել, որ կոչում տան, պարզապես համապատասխան մարդիկ պետք է հասկանան, որ կրկեսի արտիստներ հատուկենտ են մնացել, ու որ մենք դժվարին աշխատանք ենք կատարում, մենք նվիրյալներ ենք…

tina 5

-Գիտենք, որ սրտի առանձին թրթիռով եք սպասում Ձեր մենահամերգին Երեւանում, որն անընդմեջ ձգձգվում է, հովանավո՞ր եք փնտրում:

-Ես պատրաստ եմ մենահամերգիս, սակայն հովանավորը չգիտեմ, թե ինչ բան է. երբեւէ ինձ օգնող ձեռք չեմ ունեցել: Անգամ բալետմայստերներն ու ռեժիսորները, գիտակցելով, որ իմ ներքին էներգիան անսահման է, խուսափել են ինձ օգնել, ում մոտ սովորել եմ, ուզեցել են ինձ հետեւի շարքերում կանգնեցնել… Իսկ համերգը հետաձգվում է, քանի որ հարմար գնով դահլիճ չեմ կարողանում վարձել, ես միլիոնատեր չեմ… Եթե ինձ հաջողվի գտնել աջակիցներ, այնպիսի եզակի համերգ եմ ունենալու, որ դրանից 20 տարի անց էլ չկարողանան կրկնել այն:

big_Tina_Key1_ts1323255762

-Դուք հիմնել եք պարի եւ կրկեսի ստուդիա, Ձեր սաները պարբերաբար մասնակցում են մրցույթների, նվաճումներ են ունենում, սակայն այդ մասին, կարծես թե, ոչ ոք չի լուսաբանում…

-Ես Ձեզ ավելին ասեմ. նախորդ տարի Հայաստան էր եկել համաշխարհային մասշտաբով ճանաչված ծաղրածու Էդուարդ Հակոբյանը, բայց այդ մասին նորմալ չլուսաբանվեց, ես սթրեսի մեջ էի…Մի ինչ-որ օլիգարխի ավելի շատ են անդրադառնում, քան նման մեծության արտիստների:

Mher_Tina_Key_ts1323255756

-Դուք բեմում «լեզու եք գտնում» ամեն տեսակի օձերի, մողեսների, թունավոր կարիճների ու սարդերի հետ: Ի՞նչ եք անում իրական կյանքում, երբ երկոտանի վտանգավոր էակները փորձում են «փաթաթվել» Ձեզ:

-Այդ երկու ոտնանիներն ինձ կրկնօրինակողներին եմ համարում, ովքեր ժամանակին կրկեսում եղել են իմ սաները: Նրանք հիմա իմ իսկ ստեղծած արվեստը մի քանի անգամ ավելի էժան են վաճառում, քան ես: Իսկ, առհասարակ, վտանգավոր էակների դեմ պայքարելը կյանքում շատ ավելի դժվար է, բայց ես ուժեղ մարդ եմ, ես վախ չունեմ:

-Ձեզնից հորդացող էներգետիկային տան անդամները դիմանո՞ւմ են: Էությամբ լիդեր կնոջ համար դժվար չէ՞ ամուսնու հետ հարաբերություններ կառուցել:

-Չէ՛, տան անդամներն իմ էներգետիկային չեն դիմանում, այո՛, ես լիդեր եմ, եւ ինձ հետ շատ դժվար է ապրել, իմ ամուսնու համար էլ է շատ դժվար, բայց ես այդպիսինն եմ, ես Թինա Քեյն եմ ու նույն ոգով էլ դաստիարակում եմ իմ դստերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս