«Չելսի»-ն տրանսֆերային շուկա դուրս չի գա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստ գնել կամ վաճառել:

«Մեծաթիվ կազմ ունենք, դրա հետ մեկտեղ՝ ֆուտբոլիստների ընտրության լավ հնարավորություն: Թիմի մի մասը երիտասարդ է, մյուսը՝ ավելի փորձառու, սակայն ընդհանուր առմամբ՝ բոլորն էլ ուժեղ ֆուտբոլիստներ են: Մեր նպատակն է մրցաշրջանը մեկնարկել և ավարտել նույն ֆուտբոլիստներով: Հենց այդ պատճառով ոչ ոք մեզ մոտ չի տեղափոխվի և ոչ ոք մեզանից չի հեռանա»,- նշել է նա:




Լրահոս