Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում՝

Հունվարի 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 9-ին՝ ձյուն:

10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ:




Լրահոս