Քարաթափում Արարատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի մարզում, Վեդի-Կարմրաշեն գրունտային ճանապարհի  32-րդ կմ-ում (Քոլանլու հանդամասի մոտ) հունիսի 30-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը փակվել է, եւ առաջացել խցանում (6 ավտոմեքենա):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները մաքրել են ճանապարհահատվածը, որը դարձել է երթեւեկելի` մարդատար տրանսպորտային միջոցների համար:




Լրահոս