Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 3 մեքենաներ(ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում գտնվող “Երևան” պանդոկի դիմաց իրար են բախվել ,Լինքոլնե մակնիշի 29 ՏՏ 915 համարանիշի, “Տոյոտա Հարիեր” մակնիշի 14 ՏՏ 101 համարանիշի, “ՎԱԶ 21013” մակնիշի 68 ՕԼ 081 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն “ՎԱԶ 21013”-ի վարորդի դեմքի վրա կա թեթև վնասվածք: Սակայն, վթարի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադին նա և մյուս մեքենաների վարորդները հայտնել են, որ լուրջ մարմնական վնասվածքներ չունեն և հրաժարվել են բուժօգնությունից: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթավածահար է եղել, քանի որ վթարի վայրում հավաքվում են հետաքրքրասեր քաղաքացիներ:
 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս